ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

ԱԺ խորհրդի նիստը չի կայացել՝ իմքայլականների բացակայության պատճառով

ԱԺ խորհրդի նիստը չի կայացել՝ իմքայլականների բացակայության պատճառով
17.11.2020 | 22:41

Քվորումի բացակայության պատճառով ԱԺ խորհրդի նիստը չի կայացել։ Դրա ժամանակ պետք է քննարկվեր ԼՀԿ և ԲՀԿ խմբակցությունների ներկայացրած՝ արտահերթ նիստ հրավիրելու հարցը, խորհրդարանում ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը: Արտահերթ նիստում էլ նախատեսվում էր քննարկվել ռազմական դրության հարցը: Տոնոյանը հայտնեց, որ նիստը չկայացավ «Իմ քայլի» ներկայացուցիչների բացակայության պատճառով:

«Դուք վերջին հնարավորությունն ունեք՝ Ժամը 18-ին գնալ խորհրդի նիստին և հաստատել արտահերթի օրակարգը», - դիմելով իմքայլականներին՝ ասաց պատգամավորը: Իվետա Տոնոյանը նկատեց, որ այլապես ստիպված են լինելու մտածել, որ գործող իշխանությունը ռազմական դրության արհեստական երկարացմամբ ցուցադրում է իր վախն ու սարսափը համաժողովրդական ցասման ալիքից:

Դիտվել է՝ 5330

Մեկնաբանություններ